Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Թուրքիան մեզ կզրկի՞ Արաքսից

Թուրքիան մեզ կզրկի՞ Արաքսից
07.05.2025 | 19:42

Տևական ժամանակ է անհանգստության ազդակներ էի ստանում Արմավիրի մարզի Բագարան և Երվանդաշատ բնակավայրերի բնակիչներից, թուրքական կողմն Արաքս և Ախուրյան գետերի խառնարանի մոտ ինչ-որ աշխատանքներ է իրականացնում՝ օգտագործելով ծանր շինտեխնիկա։

Լուսանկարները արվել են հատուկ տեխնիկական միջոցների շնորհիվ, որտեղ պարզ երևում է, որ գետի ափերին բետոնից պատնեշներ են կառուցվում։

Ժամանակակից աշխարհում պետությունները մեծ ուշադրություն են դարձնում ջրային ռեսուրսներին և դրանց առավել նպատակային կառավարմանը։

Դատելով նկարներից՝ կարելի է եզրակացնել, որ թուրքական կողմը կամ ցանկանում է փոխել Արաքսի հունը, կամ կառուցել այնպիսի պատնեշներ, որոնց շնորհիվ կարողանա ըստ նպատակահարմարության զրկել Հայաստանին մայր գետի ջրերից օգտվելու հնարավորությունից, ինչը Հայաստանի Հանրապետության կարևոր գյուղատնտեսական հողատարածքների մի զգալի մասը կվերածի անապատի։

Բնականաբար, խնդիրն ավելի հստակ կարելի էր ըմբռնել և կանխել, եթե ՀՀ կառավարությունը գործնականում համագործակցեր ՌԴ սահմանապահ ուժերի հետ, ունենար հստակ դիվանագիտական խողովակներ։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարիչները ամբողջապես թուրքական շահերի սպասարկուն են, կարծում եմ, վտանգը առավել մեծ է։

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ

Հետաքրքիր է, փաշինյանին նվիրած էրդողանի գրքում այս մասին բան կա՞ գրված:

Դիտվել է՝ 3816

Մեկնաբանություններ